Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Գիտնականները ծխելը թողնելու նոր մեթոդ են առաջարկել

Գիտնականները ծխելը թողնելու նոր մեթոդ են առաջարկել

Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սպորտով զբաղվելը օգնում է թուլացնել ծխախոտի նկատմամբ հակումը, - գրում է The Dailymail պարբերականը:

Մասնագետների կարծիքով` վատ սովորության դեմ պայքարելու առավել արդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն են, օրինակ` հեծանիվը և արագ քայլելը:

Գիտնականների եզրակացությունները հիմնված են 19 կլինիկական փորձարկումների վրա: Դրանցից մեկի ընթացքում մասնակիցներին, ովքեր զգացել են ուժեղ հակում ծխախոտի նկատմամբ, առաջարկել են զսպել այդ ցանկությունը ֆիզիկական վարժությունների օգնությամբ, կամ էլ պասիվ հանգստի միջոցով (օրինակ, ֆիլմ դիտելու):

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական վարժություններից հետո, օրինակ` քայլելուց կամ հեծանիվով զբոսանքից հետո մասնակիցների մոտ ծխելու ցանկությունը նվազել է:

Բացի այդ, մասնակիցների տրամադրությունը բարձրացել է և առաջացել է առողջ կենսակերպ վարելու ցանկություն:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ